ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ խիստ չափազանցված է համարում խոսակցությունները, թե ընտրությունները դեռ չսկսված՝ գործի են դրվել ընտրողներին գայթակղելու՝ կաշառելու մեխանիզմները, եւ որ «ստավկաները» գնալով բարձրանում ու համատարած բնույթ են ստանում։
Ավելին՝ ընտրողներին նյութապես շահագրգռելու գործում իրենց «մասնաբաժինն» ունեն գործընթացի գրեթե բոլոր մասնակիցները՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմադիր ուժերը, իրենց «ռեյտինգային» թեկնածուներով հանդերձ.
-Այդուհանդերձ, կայքերը հեղեղված են օրըստօրե ահագնացող «ընտրակաշառատվության» վերաբերյալ «հավաստի լուրերով»։ Այդ լուրերը բոլորովին անհի՞մն են, ձեր կարծիքով, թե՞, ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում։
-Քանի որ ինքս ո՛չ ականատես եմ եղել ընտրակաշառքի բաժանման, ո՛չ էլ որեւէ մեկին առաջարկել եմ, չեմ կարող որեւէ ստույգ բան ասել։ Ամեն դեպքում, կարծում եմ, մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ եւ կարող են գնալ, քվեարկել խղճի մտոք. կարիք չկա որեւէ մեկին ո՛չ կաշառել, ո՛չ ապօրինի այլ գործողությունների դիմել։
Կարդացեք նաև
-Ընդունո՞ւմ եք տեսակետը, թե փողը կարող է էական դերակատարություն ունենալ այս ընտրություններում։
-Չեմ կարծում, որովհետեւ բացի փողից՝ ընտրություններում այլ ռեսուրսներ էլ են ներգրավված։ Կարեւորն այն է, որ Ընտրական օրենսգիրքն իսկապես թույլ է տալիս լիարժեք վերահսկել ընտրությունների ընթացքը, եւ մարդիկ հնարավորություն ունեն՝ ընտրություն կատարել գործընթացում ներգրավված բազմաթիվ կուսակցությունների, թեկնածուների միջեւ։
Լ. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում