Անգլիական «Daily Mail»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ հանդիպմանը ներկա լինել ցանկացող իր 500 երկրպագուներին օգնել Ռուսաստան մուտքի վիզա ստանալու հարցում:
Յուրաքանչյուր վիզայի արժեքը 120 ֆունտ (140 եվրո) է: Իր երկրպագուներին աջակցելու անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հանդիպման օրվան շատ քիչ ժամանակ է մնացել:
«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կայանալու է մարտի 9-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ