Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում:
Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը նման կոչով հանդես է եկել Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների 13-րդ գագաթնաժողովին:
Էրդողանը նշել է, որ արցախյան հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի և դեռևս չի լուծվել: Թուրքիայի նախագահը հորդորել է այդ հարցը բարձրացնել միջազգային յուրաքանչյուր հարթակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ