Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանի մասին. «Ժողովուրդ»

Մարտ 01,2017 11:45

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 156-րդ տեղը, նա նաեւ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով՝ Լոռու ընտրատարածքում։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է։

– Պարոն Կարապետյան, երբ երկրի վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նրա հասցեին քննադատություններ էիք հնչեցնում…

– Եղել է նման բան, դրանք ներկուսակցական խնդիրներ էին, եւ համոզված էի, որ ավելի շատ աճպարարություն կար, քան թե կոնկրետ գործ։ Գիտեք ինչ, ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք, հերիք է, պետք է աշխատել։ Երեւանից մի հատ դուրս եկեք, գնացեք մարզեր, գյուղեր, տեսեք՝ մարդիկ ինչպես են ապրում։ Մենք մեր համեստ հնարավորությունների սահմաններում փորձել ենք օգնել՝ կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում եւ այլն։

– Իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին ինչպե՞ս եք վերաբերվում՝ գո՞րծ է անում, թե՞ էլի աճպարարությամբ զբաղվում։

– Այս վարչապետի գործունեության մասին կարող եմ ասել, որ ինքը մեծ ցանկություն ունի փոփոխություններ անելու, դա հեշտ չի լինելու։ Ցանկացած կուսակցության մեջ՝ ե՛ւ դիմության, ե՛ւ ընդդիմության, կան պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժեր։ Պետք է պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժերն իրենց մեջ պայքարեն, բոլոր կուսակցությունների մեջ ոչ միայն ընդդիմություն եւ դիմություն երկխոսությունը լինի, ընդդիմանալը լինի, այլեւ ներկուսակցական, որը կուսակցությանը զարգացման կտանի, մեկ այլ հարթության վրա կդնի։ Այդ դեպքում նաեւ իշխանությունները զսպված կլինեն, ալան-թալանը, որի մասին խոսվում է, հնարավորինս վերացված կլինի։ Նաեւ ընդդիմությունը կհասկանա, որ ճիշտ պետք է աշխատի, եւ պատվիրված ընդդիմություն չպետք է լինի, որպեսզի հանրությունը վաղը համոզվի, որ ինքը պատվիրված ընդդիմություն չէ, եւ ազգաբնակչությունը իրեն ձայն տա։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031