Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին

Մարտ 01,2017 11:39

Հարգելի քաղաքական առաջնորդնե՛ր

Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն կարող ձեւավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։

Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքների ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով։

Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ-ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ եւ արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երեւում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի եւ ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։

Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտրողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման եւ 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ:

Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետեւ ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու եւ երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցերի լուծումը։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

1 մարտի, 2017թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031