Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուրտ ձմռան շնորհիվ մեր բյուջեն ստացել է հավելյալ մինչեւ 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ գազի եւ էլէներգիայի սպառման աճի շնորհիվ. «Հայկական ժամանակ»

Մարտ 01,2017 11:20

Հարկերի հավաքագրումը աճել է մոտ 9 տոկոսով կամ 6.6 միլիարդ դրամով։ Շատ ուրախալի ցուցանիշ է: Բայց նաեւ տարօրինակ։ Ակցիզային հարկի գծով բյուջեի մուտքերը ավելացել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա հունվարին մուտքագրված 3.2 միլիարդից աճելով մինչեւ 6, 9 միլիարդ դրամի։ Մեղմ ասած, տարօրինակ աճ է. որտեղից Հայաստանում այդքան ենթաակցիզային ապրանքի արտադրություն՝ այնքան էլ հասկանալի չէ: Բայց դա այլ թեմա է։ Ստացվում է, որ ընդհանուր հարկերի 6.6 միլիարդ դրամի աճի ուղիղ կեսը ապահովվել է ակցիզային հարկից ստացված լրացուցիչ գումարի հաշվին։ Թե որքանով է ցուրտ ձմեռը ազդել հարկային մուտքերի վրա, հստակ ասել առայժմ չենք կարող։ Բայց որոշակի թվեր կներկայացնենք։ Հաշվի առնելով, որ այս տարվա ցուրտ հունվարին արտադրվել է մոտ 93 միլիոն կիլովատ ժամով ավելի էլէներգիա, քան անցած տարվա հունվարին, ապա կարելի է գնահատել, որ կես միլիարդ դրամի լրացուցիչ հարկ ստացվել է հենց դրա շնորհիվ, որովհետեւ էլէներգիայի գնի 20 տոկոսը ավելացված արժեքի հարկն է։

Գազի պարագայում ամբողջական թվեր դեռ չեն հրապարակվել։ Հայտնի է միայն, որ բնակչությունը այս տարվա հունվարին սպառել է 128.5 միլիոն խմ գազ, որը 30 միլիոնով ավելի է, քան անցած տարվա հունվարի ցուցանիշը։ Հաշվի առնելով գազի գինը բնակչության համար, ապա կարելի է պնդել, որ մոտ 800 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ էլ լրացուցիչ հավաքվել է գազի սպառման ծավալների աճի շնորհիվ։ Եթե հաշվի առնենք ամբողջ սպառումը, ապա ցուրտ ձմռան շնորհիվ մեր բյուջեն ստացել է հավելյալ մինչեւ 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ գազի եւ էլէներգիայի սպառման աճի շնորհիվ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031