Ադրբեջանը ռազմական տեխնիկա կներկրի Պակիստանից: Ինչպես հաղորդում է azerbaycan24.com կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսլամաբադում Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հանդիպմանը:
«Ադրբեջանը կներկրի Պակիստանի զարգացած ռազմաարդյունաբերական համակարգի արտադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմաարդյունաբերական ոլորտներին առնչվող հստակ հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ