Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Մարտի 1–ի տարելիցի կապակցությամբ

Մարտ 01,2017 10:20

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական
իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ
վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին
նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած
արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։

Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է
ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան
փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել,
հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու
հիշատակի օր։

Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ
քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրականինստիտուտի ժողովրդավարացման դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031