Հանրահայտ բրիտանացի երաժիշտ, երգահան, դաշնակահար Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրել է «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված իր երեկույթին:
Այս մասին Instagrm-ում տեղեկացնում է ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը:
««Մենք պատիվ ենք ունեցել «Խոստումը» ֆիլմը թողարկել 2017-ին: Շնորհակալություն @eltonjohn @davidfurnish @ejaf
… Նոր պաշտոնական թրեյլերը կհայտնվի կինոթատրոններում մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ից… Պահպանի՛ր խոստումը և երբեք մի՛ մոռացիր: Սա միայն ֆիլմ չէ. այն մարդկությանն ուղղված շարժում է»,-գրել է Էսրաիլյանը՝ գրառմանը կցելով լուսանկար՝ Ջոնի և Դևիդ Ֆերնիշի հետ:
Էլթոն Ջոնը ևս լուսանկար է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:
Երգիչը նաև շնորհակալություն է հայտնել Էրիկ Էսրաիլյանին, Survival Pictures-ին՝ իրենց խոստումն իրականացնելու, իրենց համար կարևոր նշանակություն ունեցող «Խոստում» ֆիլմի ցուցադրմամբ աճուրդին աջակցելու համար: Ֆիլմը երեկույթի ընթացքում հավաքել է 7 միլիոն դոլար: Ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ