Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետեւ՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել: Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային եւ մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը: Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ եւ հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում: Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում:
Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր անցյալում իշխանության ղեկին էին, համաձայն չեն, որ իրենց ժամանակ երկիրն անդունդի եզրին էր: Կումունիստներն, օրինակ, վստահ են, որ իրենց իշխանության օրոք երկիրը անդունդի եզրին չէր, բայց ՀՀՇ-ականները 1990-91 թվականներին բոլորովին այլ կարծիքի էին: Մյուս կողմից՝ այն ՀՀՇ-ականները, որոնք 1998 թվականից հետո դարձան քոչարյանականներ, վստահ են, որ հենց ՀՀՇ-ականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին: Այսինքն՝ երկիրն ինչ-որ այլ տեղ էր, իսկ ՀՀՇ-ականները վերցրին ղեկը եւ քշեցին ուղիղ դեպի անդունդ: Բայց իրենք՝ ՀՀՇ-ականները, համոզված են, որ բոլորովին այլ տեղ են քշել` «այդ դո՛ւք կործանել Արմենիա», այսինքն՝ հենց քոչարյանականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին:
Չերկարացնեմ՝ նորագույն պատմությունն անցել է բոլորիս աչքի առաջ: Մենք հասանք այն պահին, երբ ընդդիմադիրները, այդ թվում՝ քոչարյանականները, մեղադրում են ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, որ նրանք են հասցրել Հայաստանն անդունդի եզրին: Դարձյալ՝ եթե «հասցրել են», ուրեմն մինչեւ 2008 թվականը երկիրն այլ տեղ էր՝ ոչ անդունդի եզրին: Լսեք մոտակա մեկ ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցող 9 միավորներից 7-ի ելույթները եւ վստահ եղեք՝ դրանց բոլոր ներկայացուցիչները գրեթե պարտադիր կիրառելու են «անդունդի եզրի» կերպարը: Երեւի կարծում են, որ այդ այլաբանությունն ընտրողներին դուր է գալիս:
Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել: Բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, եւ դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարեւանները չեն ցանկանում, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն ունենա: Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ եւ բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի: Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է: Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձեւավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
՝՝պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է……՝՝
Ավելի ապահով է անդունդի հատակում լինենք կայուն,քան թե լարախաղացի պես ճոճվենք հավերժ…..
ֆ
՜
ՀՀԿ-ի քարոզարշավը մեկնարկեց…
Իսկ որտեղի՞ց է վերցուել Հայաստանի տոկոսային դժբախտութեան 50/50 յարաբերակցութիւնը: Ինչու՞ յատկապէս 50/50, այլ ոչ թէ 70/30 կամ 20/80 կամ էլ, կներէք արտայայտութեանս, 0/100… 🙂
«…իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է»
Իհարկէ, կարելի է շեշտը դնել բոլորի վրայ եւ արդարացնել թարս բուսնած վարունգի ապիկարութիւնն ու ագահութիւնը, բայց համեմատութեան մէջ պարզից էլ պարզ է, որ «վերջի բոլշեւիկից» աւելի ապիկար ու ագահ, աւելի ապաշնորհ ու թալանչի, աւելի ձախողուած ու տգէտ ղեկավար դժուար թէ գտնուի: Եւ սա ոչ թէ 25, այլեւ 2500 տարուայ պատմական կտրուածքով…
Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձեւավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել:
Ինչու՞ ոչ ոք: Ես, օրինակ, լիովին համաձայն եմ: Այո՛, այո՛, մենք ենք ձեւաւորում: Մենք՝ հանգուցեալներս, մենք՝ արտագաղթածներս, մենք՝ մեռեալ հոգիներս, մենք՝ հինգ-տասհազարականներս…
Մի քանի օրենքների փոփոխություններով կարելի է իրավիճակը շտկել:
Օրինակ, փոխել օրենքի այս հոդվածը՝.
«Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:»
Բայց նոր խորհրդարանը կազմված կլինի երեք արտոնյալ նախագահների հպատակներից:
Նշանակում է, որ պետությունը ոչ թէ անդունդի եզրին է, այլ կախված է օդում: