Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլեւ փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապատումները:
Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով, կարելի է ասել, փոքրիկ գետակներ են հոսում, համայնքի ղեկավարները, պատգամավորների թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների եւ նաեւ բյուջեի ռեսուրսները:
«Առավոտ»
28,02.2017