Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձաքարցի կնոջից լուր չկա

Փետրվար 28,2017 23:35

2016թ. օգոստոսի 8-ի երեկոյան Տավուշի մարզկենտրոն  Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա  գյուղից  20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում  պահում էր իրենց ընտանիքի անասունները: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, թե ծեր կնոջը Կոտայքի մարզում տեսնող է եղել:

Սեդա Զաքարյանին որոնել են Չարենցավանում, Հրազդանում եւ այլուր, սակայն ՝ ապարդյուն: Գանձաքար համայնքից ստացված տեղեկություններով՝ անհետացած ծեր կնոջը  նաեւ սարում են որոնել, սակայն արդյունք չի եղել: Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը  հայտնեց, որ ոստիկանությունը չի դադարեցնում ծեր կնոջ որոնումները: Ոստիկանության կողմից ստուգվել են կնոջ անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ, սակայն ոչինչ չի պարզվել:

Գյուղապետի խոսքերով՝ ցուրտ եղանակը, տեղացած ձյունը հիմա խոչընդոտում է Ս. Զաքարյանի որոնումներին: Սեդա Զաքարյանի տղան Գանձաքարում է բնակվում, նա անասնապահ է: Վերջինիս եղբայրը Ռուսաստանում է ապրում: Սեդա Զաքարյանը նաեւ ամուսնացած աղջիկ ունի,ով Գանձաքարի բնակիչ չէ:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Քրեական գործի հոդվածը կարող է փոխվել կամ չփոխվել, երբ նրան գտնեն, նրա անհետանալու հանգամանքները բացահայտեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728