Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըմբիշները դատի տվող չեն, բայց եթե սուտ տեղեկություններ տարածելու միտումը շարունակվի, կարող են այդ քայլին էլ դիմել

Փետրվար 28,2017 21:30

Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրվել: Առիթը որոշ կայքերում հրապարակված լուրն էր, ըստ որի, իբր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Ռիոյի օլիմպիական խաղերից ի վեր ըմբիշների, մարզիչների աշխատավարձն ու պարգեւները չի վճարել:

Ֆեդերացիայի փոխնախագահներ Հրանտ Ենոքյանը, Սամվել Գեւորգյանը, հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը, Էդուարդ Սահակյանը, մամուլի ծառայության ղեկավար, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի մրցանակակիր Կարապետ Չալյանը հերքեցին այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սուտ է եւ հերյուրանք:

Բանախոսները նշեցին, որ Սամվել Կարապետյանը ֆեդերացիայի նախագահ ընտրվել է 2009 թվականին եւ այդ տարվանից բոլոր գործընթացները կարգավորվել ու ընկել են հունի մեջ: «Չի եղել մի դեպք, որ մենք ֆեդերացիայի նախագահի առջեւ հիմնավորված որեւէ խնդիր դնենք ու մերժում ստանանք: Արդեն գրեթե ինը տարի մեր ըմբիշները մասնակցում են օլիմպիական խաղերին,  աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, միջազգային հեղինակավոր մրցաշարերի եւ տուն վերադառնում փառքով ու պատվով: Դա հնարավոր է լինում Սամվել Կարապետյանի կատարած ներդրումների շնորհիվ: Չկա այնպիսի բան, որ ֆեդերացիայի անդամները աշխատավարձ, սահմանված կարգով պարգեւատրությունները չստանան կամ դրանք ուշացվեն», – ասացին ասուլիսի մասնակիցները՝ հավելելով, որ դա վերաբերում է ոչ միայն երկու ոճերի ազգային, այլեւ երիտասարդական եւ պատանեկան հավաքականներին: Նրանք լրագրողներին հիշեցրին, որ Սամվել Կարապետյանը, ղեկավարելով հայկական ըմբշամարտը, առատորեն խրախուսել է նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներին, ինչպես օրինակ, ծանրորդներին, մարմնամարզիկներին, ֆուտբոլիստներին, Հայաստանի 10 լավագույն մարզիկներին եւ այլոց:

Հարցին, թե ֆեդերացիան պատրաստվո՞ւմ է օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ ներողություն խնդրելու կամ հերքում տպագրելու պահանջով, Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ իր կարծիքով ճիշտն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր արածի համար պատասխան տա: Բայց դատարան դիմել-չդիմելը ֆեդերացիայի նախագահության քննարկելիք խնդիրն է: Իսկ Հրանտ Ենոքյանը, համաձայնելով Լեւոն Ջուլֆալակյանի հետ, ավելացրեց, որ եթե տեսնեն, որ ֆեդերացիայի նախագահի կողմը ցեխ շպրտելու միտումը շարունակվում է, այդ քայլին էլ կարող են գնալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728