Վերլուծական կենտրոնի փորձագետների համոզմամբ, մինչ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը:
Հայաստանի առնչությամբ, փորձագիտական կենտրոնի վերլուծաբաներն արձանագրում են՝ «Մոսկվայից կախում ունեցող Ռուսաստանի դաշնակից երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում քննության ենթարկվեցին»: «Չնայած Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը և երկրի տարածքում ռուսական հինգ հազարանոց ուժեղ զորախմբի առկայությանը, Մոսկվան շատ աննշմարելի աջակցություն է ցուցաբերում Երևանին՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում:
Երկու հարևաններին [Հայաստանին և Ադրբեջանին] բաժանող առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղն է՝ ռազմավարական, լեռնային ու անտառապատ մի շրջան, որը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի մասն էր կազմում: Այնտեղ, սակայն, բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ 1994 թվականի պատերազմի արդյունքում Ղարաբաղն անջատվեց Ադրբեջանից»,- գրում է «Ստրատֆոր»-ը:
Ամեն դեպքում, ըստ վերլուծական կենտրոնի փորձագետների, քանի որ Հայաստանն այլընտրանքային գործընկերներ չունի, Երևանին ուրիշ ընտրություն չի մնում, քան Ռուսաստանի ռազմավարական գործընկերության պահպանումը: Եվ դա՝ վերջին շրջանում Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության աճի պայմաններում:
Կարդացեք նաև
«Ստրատֆոր»-ը նշում է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանն ուժեղացրել է «գլխավոր դատավորի իր դիրքը», բխեցնելով՝ այդ դիրքով Մոսկվան ի զորու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործելու միջոցով երկու երկրներում իրացնել իր ռազմավարական շահերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ–ի կայքում: