Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործներ են, իրավաբանությունից են խոսում». Շահեն Հարությունյան

Փետրվար 28,2017 20:10

«Ազատություն, արժանապատվություն» ցուցապաստառներով Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ երեկվանից ի պաշտպանություն արդեն ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող «Հաց բերողի» նստացույց են սկսել: Չնայած երեկ, երբ «Ցեղակրոն» կուսակցության, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը, նստացույց սկսելու հայտարարություն արեց, ավելի տարեց ցուցարարները նրան ընդդիմացան, բայց ինքն ու իր մի քանի ընկերներ մնացին անդրդվելի:

Շահեն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ չէր իրեն ուղղված հորդորներին, թե նստացույցով չեն օգնի Արթուր Սարգսյանին, ի պատասխան ասաց. «Համամիտ չեմ, ես ոչ մեկի կոչ չեմ արել նստացույցի գիշերը մնալ, բայց այս գիշեր տասը հոգով մնացել ենք»:

Մեր հարցին՝ նստացույցով ինչ եք պատրաստվում փոխել, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Համենայնդեպս, փորձում եմ, քայլ եմ անում փոխելու, իրավիճակ թելադրելու: Ոչինչ չանելով՝ արդյունքի չես հասնի»:

Մեր դիտարկմանը, թե ի տարբերություն Արթուր Սարգսյանի աջակիցների, իշխանություններն ու նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը Արթուր Սարգսյանին քաղբանտարկյալ չեն համարում՝ պնդելով, որ դրա համար իրավական հիմքեր չունեն, Շահեն Հարությունյանը հակադարձեց. «Մենք էլ ասում ենք, որ իրենք այդքան չկան, որ մենք նրանց իրավական հիմքերին ուշադրություն դարձնենք, հանցագործներ են, իրավաբանությունից են խոսում»:

Շահեն Հարությունյանն ասաց՝ նստացույցի ժամկետների մասով որոշում չկա, անորոշ ժամկետով նստացույց են սկսել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728