Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել էԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձ են կատարել ս.թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակման փորձին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ նշված միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ