Խորենացի փողոցի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը կտեսակցի իր հարազատների հետ եւ հեռախոսազրույցներ կունենա: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց սահմանափակումները: «Որոշումը առանձին փաստաթղթի ձեւով կառաքվի քրեակատարողական հիմնարկին»,- ասաց դատավորը:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատարանին նաեւ անթույլատրելի ապացույց ճանաչել վկա Էլմիրա Հովհաննիսյանի ցուցմունքը: Նա Արման Առաքելյանի դեմ է ցուցմունք տվել եւ բացակայում է Հայաստանից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: