Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստալրագրողներն ընտրատեղամասերում արտոնյալներ կլինեն (Տեսանյութ)

Փետրվար 28,2017 18:19

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Մարինե Գրիգորյանն ու Սուսաննա Սահակյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսօր հանձնաժողովը որոշեց անվավեր ճանաչել Մարինե Գրիգորյանի եւ Սուսաննա Սահակյանի թեկնածությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումը, ըստ որի հարց է բարձրացվում՝ արդյոք թույլատրելի՞ է հանձնաժողովի նիստից կամ ընտրատեղամասից այցելուին հեռացնել, եթե առկա են Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքեր:

Ըստ դիմումի, Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերով, ինչպես նաեւ 34-րդ հոդվածի 4-րդ մասով չի հստակեցվում, թե դիտորդին, վստահված անձին ընտրատեղամասային կենտրոնից հեռացնելու մասին գրանցամատյանում կատարվող գրառումը վարչական ա՞կտ է, թե՝ կատարված գործողություն եւ փաստի սոսկ արձանագրում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեջբերելով ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ, պարզաբանեց՝

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչները հրավերի դեպքում ընտրությունների ժամանակ կարող են այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում, իսկ հրավերքը ԱԳՆ-ն է ուղարկում: Այցելուներն իրենց կարգավիճակով հիմնականում հավասարեցված են դիտորդներին, իսկ ավելի հստակ՝ միջազգային դիտորդներին: Սա հիմնավորելու համար պարոն Մուկուչյանը հղում կատարեց ընտրական օրենսգրքի 65 հոդվածի 7-րդ մասին:

Ըստ օրենսգրքի, որն ընթերցում էր պարոն Մուկուչյանը, ընտրական հանձնաժողովն իրավունք չունի դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որեւէ այլ կերպ մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ եւ 8 մասերի, եւ 65 հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի. «Նշված դրույթները դիտորդների, այցելուների մասով վերաբերում է վերջինների իրավունքների սահմանափակման 2 դրսեւորումների՝ դիտորդի կողմից որեւէ թեկնածուի ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցության աջակցելու, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը տեղամասային կենտրոնից հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ»:

Բացի այս, եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, կրկին հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ի որոշմամբ նշված անձանց կարող են դուրս հանել ընտրական տեղամասից, սակայն նրանց թիվը 1-ից ոչ պակաս պետք է լինի: Ընդ որում, սա չի վերաբերում վերգետնյա հեռարձակողներին, այսինքն՝ հեռուստառադիո ընկերությունների ներկայացուցիչներին:

Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ՝ այցելուին ընտրական տեղամասից հեռացման վերաբերյալ որեւէ դրույթ չկա:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի գրանցամատյանի գրառման վերաբերյալ հարցադրմանը, ապա հանձնաժողովը պարզաբանեց, որ հանձնաժողովի որոշումները գրանցամատյանում գրառվում է՝ նշվելով պատճառները, այսինքն` որոշումները պետք է ընդունվեն գրավոր, սա համարվում է վարչական ակտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728