Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Շարունակելու ենք զարգացնել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը»

Փետրվար 28,2017 18:30

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 28-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Քանի մոտենում են ընտրությունները, հակաիշխանական ելույթները քաղաքական դաշտում ավելանում են և բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների  և մերկապարանոց մեղադրանքների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելը   գայթակղիչ է, բայց չմոռանանք, որ շատ տեսանելի է նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած ճանապարհն ու կատարած աշխատանքը:

Մասնավորապես, երբ երեկ Ազգային ժողովի դահլիճում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները, որն ուղղված էր ընտրական գործընթացների բարելավմանը, ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը դահլիճում չէր, և նիստերն ընթացան միայն Հայաստանի Հանրապետական ֆրակցիայի պատգամավորների ներկայությամբ, և հարց է առաջանում, թե ինչպես են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական գործիչները նպաստել արդար և ազատ ընտրությունների կայացմանը:

Չմոռանանք, որ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը գիտակցում է հենց իշխանությունը, և սահմանադրական բարեփոխումներով և ընտրական օրենսգրքի փոփոխություններով իշխանությունն ինքն է նախաձեռնել ընդդիմության դերակատարման ընդլայնումը:

Այսօր ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար բարելավվեց ընտրական օրենսգիրքը, որը, ի դեպ, նախաձեռնել էր իշխանությունը,  և քննարկումներն ընթացան բոլորի մասնակցությամբ և բոլորի կողմից հնչեցրած բարձր գնահատականներով: Մինչդեռ որոշ ընդդիմադիր պատգամավորներ առիթը բաց չեն թողնում իրենց հակասելով մեղադրող հայտարարություններ այսօր իրենց իսկ կողմից աշխատած և ընդունված օրենսգրքի շուրջ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լուծում է արդար և ազատ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ բազմաթիվ խնդիրները, մնում է բոլորս ունենանք քաղաքական կամք այն կյանքի կոչելու:Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որոնք են ոլորներում առկա խնդիրները:

Վաղուց արդեն ուրվագծված է մեր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհն ու ուղենիշը և ունենք ոչ թե ասելիք, այլ անելիք: Եվ այդ ուղիով էլ առաջնորդվում ենք՝ ապահովելով առաջընթաց բոլոր ոլորտներում:Ձեռքբերումների մասին այսօր չխոսենք, որովհետև դրանք այլև փաստ են:

Մենք շարունակելու ենք զարգացնել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ ավելացնելով նորերը:

Մենք միասին ենք ապահովելու  մեր երկրի անվտանգությունը:

Եթե մեր հարևան երկրում «ժողովրդավարությունը» հասել է այն մակարդակի, որ երկրի փոխնախագահ է նշանակվում նախագահի կինը,  ապա  մեր  երկրում մենք ուժեղացնում ենք մեր ընդդիմադիրների դերը՝ հնարավորություն ստեղծելով հավասար պայմաններ բոլոր  այն ուժերի համար, ովքեր պատրաստ են կիսել երկիրը ղեկավարելու ծանր բեռը: Եթե ժողովրդավարությունն իր գագաթնակետին հասած Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավորը մշակույթի գործիչը քաջ գիտակցելով իրենց զինվորների տկարությունը  ռազմատենչ մշակույթ է փորձում ձևավորել՝ պատերազմի կոչեր անելով, ապա  մենք վստահ լինելով մեր հզոր բանակի մարտունակության և մեր զինվորների ոգու ամրության վրա,  ամեն գնով ձգտում ենք լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:

Այոˊ, մեզ համար կարևորագույն արժեքը մարդն է, և մեր բոլոր ծրագրերն ուղղված են մարդուն, նրա անվտանգությանն ու առաջընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Լավ ինչքան կարելի է սուտ խոսել?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728