Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը» (Տեսանյութ)

Փետրվար 28,2017 17:54

Հարգելի խորհրդարան,

Մի քանի օրից կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները:

Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից:

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակայունացնող քայլերը, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ամենաառաջնահերթ հիմնահարցը: Հենց դա է պատճառը, որ Հանրապետականն ընտրություններին մասնակցելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Հավելեմ, որ առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց:

Հարգելի խորհրդարան

Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում մենք ամրապնդել և տեխնիկական վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը:

Անվտանգության համակարգի ամրապնդումն, այո′, մեր առաջնահերթությունն է:

Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով»:

Եվ վերջում, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում յուրաքանչյուրիս ստորադասել կուսակցական շահը և առաջնորդվել Հայրենիքի շահի գերակայությամբ: Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728