Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը պարտավոր է մինչեւ ապրիլի 1-ը հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում

Փետրվար 28,2017 17:07

Գլխավոր դատախազությունը ամեն տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում դատախազության կայքէջում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Կառավարության` մարտի 2-ի նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը կներկայացնի «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:

Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ:

Իսկ նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 1-ը, գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ:

Արփինե Հովհաննիսյանը վարչապետին կվստահեցնի, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում «կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականության բարձրացումը»:

Լրամշակված օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728