Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին

Փետրվար 28,2017 16:57

Ս/թ. փետրվարի 28-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների տեղադրման արարողություն ՝ ի հիշատակ 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղհայերի:

Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարները:

Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձավ Սումգայիթի դեպքերին՝ նշելով, որ 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն առ այսօր չեն ստացել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:

«Ադրբեջանն այսօր էլ փորձում է սեփական ժողովրդից խորը քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը: Այդ նպատակին են ծառայում նաև Աղդամի մոտակայքում 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված և կոչում է «Խոջալուի»՝ կատարվածը հայերին վերագրելու և իրական վայրն ու այն իրականացնողներին քողարկելու նպատակով», – նշել է դեսպանը:

Օլեգ Եսայանի խոսքով՝ այսպես կոչված «Խոջալուի դեպքերն» Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և գաղափարաքարոզչական նպատակներով՝ փորձելով ստվերել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած հայ բնակչության ցեղասպանությունը:

Նույն օրը Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ նաև մոմավառություն:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728