Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթի հանցագործներին ինչո՞ւ չեք հրավիրում Հաագայի դատարան». Գեւորգ Մելքոնյան

Փետրվար 28,2017 16:06

Սումգայիթի հայերի ցեղասպանության արխիվային փաստաթղթերն օտար լեզուներով ներկայացնելու կարիք կա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը՝ խոսելով 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի սպանդի եւ տեղահանության մասին:

Նա նշեց, որ առկա նյութերն ու փաստաթղթերը հիմնականում ռուսերեն եւ հայերեն են, այլ լեզուներով եւս թարգմանելու կարիք կա: «Միայն նախորդ տարի Ադրբեջանի ակադեմիական շրջանակներում Խոջալուի դեպքերի վերաբերյալ հրատարակվել է 60-ից ավելի աշխատություն՝ տարբեր լեզուներով, բաժանվել միջազգային գիտաժողովների ժամանակ»,-որպես օրինակ նշեց Մելքոնյանը:

Նա փաստեց, որ Սումգայիթի ոճրագործությունը մինչ օրս համապատասխան դատապարտում չի գտել միջազգային հանրության կողմից. «Ինտերպոլին ինչո՞ւ չենք ներկայացնում՝ Սումգայիթի հանցագործություն կատարածներին ինչո՞ւ չեք դատապարտում եւ հրավիրում Հաագայի Արդարադատության միջազգային դատարան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728