Մի խումբ երիտասարդներ այս գիշեր լուսացրել են Ազատության հրապարակում: Նրանք անժամկետ նստացույց են սկսել՝ ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող Հաց բերող Արթուր Սարգսյանի: Երեկոյան կրկին նախատեսված է ակցիա եւ երթ:
Նստացույցի մասնակիցներից Գեւորգ Նիկողոսյանը նշում է, որ փորձում են մարդկանց մոտ անտարբերությունը վերացնել: «Կոչ ենք անում նախ գալ իրենց թասիբի, իրենց արժանապատվության համար: Հաց բերողը իրեն հացից զրկելով, իր արժանապատվությունից դուրս չգալով օգնել է մարդկանց: Ցանկություն ունենք նույնը արթնացնել մնացած անտարբեր մարդկանց մեջ»,- ասաց նա:
17-ամյա Ռոբերտ Գրիգորյանը գիշերը հրապարակում մնացողներից մեկն է եղել. «Ճիշտ է, մի քիչ ցուրտ էր, բայց դիմացանք: Մարդիկ անցնում էին, հարցեր էին տալիս: Մարդիկ կային, որ որոշեցին մնալ, հետո մտափոխվեցին, գնացին»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ