Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանի քվեարկության արդյունքները:
Ըստ այդմ, ԱԺ 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, կողմ է քվեարկել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Այսպիսով, նա ընտրվել է ՎՊ նախագահի պաշտոնում:
Լեւոն Յոլյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ վստահության եւ իր թեկնածությունը առաջադրելու համար: Նա ասաց, որ միշտ ուշադրությամբ հետեւում է ԱԺ-ի աշխատանքներին եւ շատ հաճելի էր իր համար այն բարյացակամ մթնոլորտը, որ տիրել է դահլիճում իր հարցի քննարկման ժամանակ: Նա շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականների համար եւ ասաց, որ դրանք պարտավորեցնող են. «Ես ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ եմ ընդունում այսօրվա իմ նշանակումը»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ այնպես է աշխատելու, որ իր գործունեությանը, իր աշխատանքներին որեւէ դեմ չլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ