Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը նոր խորհրդարանում կոալիցիա կկազմի՞

Փետրվար 28,2017 14:35

«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Միքայել Մելքումյանը հստակեցրեց՝ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելո՞ւ են: «Եթե քաղաքական որոշումների վրա չենք ունենալու այն ազդեցությունը, որը կբավարարի մեր ծրագրերի մեծամասնությունն իրականացնելու համար, իհարկե՝ չենք գնա կոալիցիայի: Գուցե հավասար վիճակում ենք հայտնվելու: Տեսե՞լ եք մի նախարար, որ նշանակման պահին գնա նախագահի մոտ ու ասի՝ «եթե թույլ չեք տալու այս կամ այն քայլերն իրականացնեմ, մի նշանակեք»: Չկա նման դեպք»,-ասաց Մելքումյանը:

Նրա համոզմամբ՝ այդպես պետք է լինի նաեւ կուսակցությունների՝  կոալիցիաներում ընդգրկվելու դեպքում. «Կուսակցություններն իրենց ծրագրերն իրականացնելու իրական պայմաններ պետք է ունենան: Այլապես վերածվում ես շարքային բարձրաստիճան պաշտոնյայի, ինչի՞ համար՝ չգիտես…»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ հարցին, թե ով է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն. «Այս պահին չենք ասի, երբ քարոզարշավը սկսվի, այդ մասին կիմանաք»:

Հարցին՝ «հետընտրական զարգացումներում դուրս կգա՞ք փողոց», Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների միջոցով է ձգտելու իշխանափոխության:

Մելքումյանը մեկնաբանեց կարծիքները, թե «Ծառուկյան» դաշինքը կեղծ ընդդիմություն է, եւ իշխանությունն է Գագիկ Ծառուկյանին խնդրել վերադառնալ. «Իշխանությունն իրեն երբեք շռայլություն չէր տա խնդրելու գալ մի ուժի, որը լուրջ խնդիրներ կառաջացներ, որը հավակնում է հաղթանակի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728