Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգացմունքային են այդ գնահատականները, թե մսխվել են Հյուսիս-Հարավ ճանապարհի գումարները». Արթուր Առաքելյան (Տեսանյութ)

Փետրվար 28,2017 14:34

«Եղած վարկերը նպատակին չեն ծառայում, մսխվում են: Մեր պարտքերի շուրջ 25 տոկոսը տրանսպորտային պարտքերն են, եթե գոնե կարողանային իրականություն դառնալ ծրագրերը, լավ համակարգ կունենայինք կոմունիկացիաների, տնտեսության զարգացման համար լավագույն միջոց է դա՞,- այսօր ԱԺ-ում հերթական վարկային ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա անդրադարձավ Հյուսիս-Հարավ խայտառակ գործարքին եւ ասաց, որ այդպես էլ այդ ավտոճանապարհը չի կառուցվելու, որովհետեւ այդքան գումար է ներդրվել, դեռ ճանապարհի 10 տոկոսն էլ կառուցած չի. «Էլ չեմ ասում զոհերի մասին: Ճանապարհը բացել են ժապավենով, կամուրջները քանդել են, ճանապարհները չեն գործում ու այն վարորդները, որոնք գիտեն ճանապարհը բաց է, արագընթաց գնում են եւ խփում են արգելափակոցներին: Մի քանի օր առաջ մարդատար ավտոբուսը բախվել է եւ նորից կային վիրավորներ ու զոհեր: Սա դեռ շարունակվելու է: Սա խայտառակ բան է: Ուզում ես լավ բան անել՝ մարդիկ են զոհվում էդ ծրագրի արդյունքում: Անարդյունավետ ծրագրեր են»:

Ի պատասխան՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ զգացմունքային են այդ գնահատականները, թե մսխվել են Հյուսիս-Հարավ ճանապարհի նորոգման գումարները. «Առ այսօր ծախսվել է 70 մլն դոլար, կառուցվել է 35 կմ ճանապարհ: Բոլոր համեմատությունները ցույց են տալիս, որ միջինացված ցուցանիշով չենք ծախսել որեւէ դոլար ավելի, քան ծախսվում է տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս»:

Ինչ վերաբերում է վթարներին, նա ասաց, որ գրեթե բոլոր վթարներում արձանագրվում են երթեւեկության կանոնների խախտումներ: Վերանորոգվող հատվածից 1 կմ առաջ վարորդներին կա զգուշացում դանդաղեցնել արագությունը: Մինչդեռ զոհեր են լինում, որովհետեւ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում անվտանգ երթեւեկության կանոնները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728