Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ վարկանիշային թեկնածուների միջեւ «գլադիատորական գզվռտոց» կա». Միքայել Մելքումյան

Փետրվար 28,2017 14:12

«Ծառուկյան« դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի բնորոշմամբ՝ որոշ ընտրատարածքներում միեւնույն կուսակցությունից վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջեւ «գլադիատորական գզվռտոց» կա: «Մեկը մտնում է մյուսի տարածք, մյուսը մեկի տարածքում շտաբ է բացում…Սա ցածր մակարդակի նախընտրական պայքարի նշան է: Ցավոք, եթե այսպես շարունակվի, լավ բանի չենք հասնի»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Մելքումյանը հարցադրում արեց. «Ապագա խորհրդարանը պետք է բաղկացած լինի միայն ակադեմիկոսների՞ց, թե հասարակության բոլոր շերտերը պետք է ներկայացված լինեն: Դա ժողովուրդն է որոշելու»:

Պատգամավորի խոսքով՝ եթե լիներ 6-7 ընտրատարածք՝ 13-ի փոխարեն, ընտրապայքարի քաղաքական բաղադրիչը մեծ կլիներ, իսկ 13 ընտրատարածքի դեպքում որոշ թեկնածուների կողմից գործում է վարչական եւ ֆինանսական ռեսուրսի օգտագործման բաղադրիչը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728