Ըստ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, որ բացահայտվի մարտի 1-ը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին պարոն Փաշինյանը հավաստիացրեց, որ մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ. «Պատեհ էլ չենք համարում, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան»:
Այնուհետև տեղեկացրեց, թե փորձել են բանակցել ՀԱԿ-ի հետ, որ «Ելք»-ը մասնակցության հնարավորություն ունենա: Սակայն ՀԱԿ-ից մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե մարտի 1-ի զոհերի հարազատները դեմ են նման ձևաչափին:
Մինչդեռ պարոն Փաշինյանը վստահեցրեց, թե մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք իր հետ զրույցում նշել են, թե չեն կարող դեմ լինել իրենց ելույթին:
Ամփոփելով պարոն Փաշինյանն ասաց. «Տգեղ է, երբ փորձ է արվում մարդկանց մանր մանիպուլյացիաների ենթարկել: Ստացվում է, որ մարտի 1-ին հարթակին պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակին էին, այլ իրենց տանը թեյ էին խմում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «ՄԵդիա կենտրոն»-ի