Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):
Ադրբեջանական բանակի ծինծառայողի մահվան մասին հայտնել են նաև սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը, նրա ծննդավայր Ղուբայի շրջանի անունը կրող էջը:
Դատելով միջադեպի ուղղությունից՝ ամենայն հավանականությամբ, այս զինծառայողը կապ չունի փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժի ձախողված հարձակման հայտնի երկու դեպքերի հետ: Սակայն սա առայժմ որևէ այլ տեղեկությամբ չի հաստատվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ադրբեջանի բանակը հարձակման փորձ էր նախաձեռնել Ակնայի (Աղդամ) և Մարտունու (Աղդերե) ուղղություններով, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը միջդիրքային տարածությունում թողել էր 5 զինծառայողի դիակ:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում
Լուսանկարում` Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):