Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգաստացե՛ք, վերջ տվե՛ք չարչիությանը»․ ՀՀԿ-ականները գաղտնազերծում են նախագահի հետ հանդիպումը

Փետրվար 28,2017 13:42

Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Մասիսում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև բախումը լուրջ մտահոգության տեղիք է տվել ՀՀԿ վերնախավին։ Բանը հասել էր նրան, որ ՀՀԿ կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հավաքել է ՀՀԿ բոլոր վարկանիշային թեկնածուներին ու բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողներին։

Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզից առաջադրված վարկանիշային թեկնածու Սուքիաս Ավետիսյանից հարցրեց՝ մի՞թե խորհրդակցություն հրավիրելու պատճառը եղել է հենց այդ միջադեպը։ «Ո՛չ, ո՛չ, հրավիրել է, որպեսզի ծանոթացնեն շտաբի աշխատանքների հետ, շտաբում ով ինչով է զբաղվում, ինչ է անում ու նաև թիմային աշխատանքներ կազմակերպենք տեղերում»։

Իսկ Մասիսում տեղի ունեցած միջադեպին անդրադարձ չի՞ եղել, մեր հարցին՝ պատգամավորը պատասխանեց․ «Ընդհանուր խոսք եղել է, որպեսզի բացառվեն նման տարաձայնությունները, խոսվել է, որ մեղավորները պետք է պատժվեն, եթե նման բաներ են տեղի ունենում»։

Նշենք, որ ՀՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, նախագահը Մասիսի միջադեպի «հերոսներին» կարգի հրավիրելուց ու մյուսներին էլ նախազգուշացում տալուց բացի, հպանցիկ անդրադարձել է նաև ընտրակաշառքի թեմային, գումարի տարբեր չափերի մասին պտտվող խոսակցություններին։

ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, փոխանցեց հանդիպման այս դրվագը․«Նախագահը, խորհրդի նիստ անցկացնելով, բոլորին նախազգուշացրեց՝ ձեզ հավաքած պահեք ու չարչիությանը վերջ տվեք։ Չարչիություն ասելով՝ ի նկատի ուներ ընտրակաշառքը, նա այս մասին հպանցիկ խոսեց։ Այնուհետ ասեց՝ թշնամություն չպիտի լինի, միևնույնն է, վերջում խորհուրդն է որոշելու, թե ով պիտի պատգամավոր դառնա, անկախ նրանից՝ ով ինչքան ձայն տանի կամ չտանի։ Բայց դե գիտեք, բոլորն էլ կուզենան ծանրակշիռ ձայներ տանել, որ խոսելու տեղ ունենան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ի գիտություն ծպտյալ ՀՀԿ-ականի. ՛՛չարչիություն անել՛՛ նշանակում է լինել մանրախնդիր և սակարկող, այինքն՝ իրականում իրենց նախագահը ռեյտինգայիններից պահանջել է գրպանները լայն բացել և ՛՛քծիպություն՛՛ չանել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728