Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նորից վարկ է վերցրել՝ 44 մլն եվրո. «6 մլրդ պարտքն արդեն կարմիր գիծն անցած թիվ է»

Փետրվար 28,2017 13:34

Այսօր կառավարությունը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված վարկային հերթական համաձայնագիրը՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի համար:

Տրանսպորտի , կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ մինչեւ Բագրատաշեն անցակետը հիմնովին կնորոգվի, ճանապարհը կհամապատասխանի բարձրագույն ստանդարտների, կլինի անվտանգ եւ հարմարավետ: Հիմնովին կնորոգվեն ճանապարհի վրա գտնվող 3 թունելները, որոնք չեն համապատասխանում անվտանգության ստանդարտներին, 12 կամուրջ ամբողջությամբ կնորոգվի, արագությունը կաճի 2.5 անգամ՝ անվտանգ երթեւեկության պայմաններով:

Վարկային համաձայնագրով ստանձնվող պարտավորությունն է 44 մլն եվրո:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փոխնախարարին հարցրեց՝ այդ 44 մլն-ը ավելանո՞ւմ է 5.9 մլրդ պարտքին, տրանսպորտային համակարգի համար բերած վարկերը ընդհանուր պարտքերի մեջ որքա՞ն են կազմում:

Փոխնախարարը պատասխանեց՝ իհարկե, վարկը պարտքը ավելացնում է: Իսկ թե տրանսպորտի համակարգի համար վարկերը որքան են կազմում՝ նա չգիտեր: Արթուր Առաքելյանն ասաց, որ իրենք վարկային միջոցներ սպառող գերատեսչություններից են:

Արամ Մանուկյանը դժգոհեց՝ 6 մլրդ պարտքն արդեն կարմիր գիծն անցած թիվ է: Այն վճարելու են բոլորը, բացի նրանցից, ովքեր վերցնում են այդ վարկերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728