Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Չպետք է շփոթեք շփման գծում կատարվողը բանակցությունների սեղանի շուրջ կատարվողի հետ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 28,2017 13:03

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը։

– Քանի որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է խաղաղության կարգախոսով, հետաքրքիր է՝ այս իրավիճակում, երբ հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը, խնդրի լուծման համար պարբերաբար դիմում է զինված սադրանքների, որքանո՞վ են նրանք պատրաստ հայկական կողմի հետ գնալ խաղաղության, արդյո՞ք միակողմանի կոչերը չեն մնա «ձայն բարբառո յանապատի»։

– Մենք պետք է մեր հստակ դիրքորոշումը հայտնենք, եւ միջազգային հանրությունը պետք է ծանոթ լինի հայկական մոտեցմանը։ Դա պետք է ասվի շատ հստակ, պետք է ասվի բոլորի համար ընկալելի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ գործընթացը հիմա շատ ակտիվ փուլում է, եւ այդ առումով չպետք է շփոթեք շփման գծում կատարվողը բանակցությունների սեղանի շուրջ կատարվողի հետ։ Խաղաղությանը հայկական կողմի նվիրվածությունը, խնդրի վերջնական կարգավորման գնալու պատրաստակամությունը պետք է բարձրաձայն հնչի, եւ դրանով իսկ ադրբեջանական կողմը կհայտնվի ոչ շահեկան վիճակում։

Կրկնում եմ՝ սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ մի քանի դետալներ դեռ չեն համաձայնեցվել, եւ դրա շուրջ են լինելու առաջիկա բանակցությունները։ Եվ այս իրավիճակում ես չեմ բացառում, որ միջնորդների ճնշման եւ համապատասխան գործոնների ներքո կողմերն առաջիկա ամիսների ընթացքում կգրանցեն լրջագույն առաջընթաց։

– Իշխող կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, եւ այս իրողությունների համատեքստում որքանո՞վ է տեղին այն, որ նա ընտրություններով է զբաղված, ցուցակ է գլխավորում եւ այլն։

– Պաշտպանության նախարարը հատկապես այս իրավիճակում պետք է կենտրոնանա իր պաշտոնական պարտականությունների իրականացման վրա, եւ կարծում եմ՝ հանրության համար անհասկանալի կլինի, եթե այս լարվածության ֆոնին ինքը ուրիշ գործերով զբաղվի։ Կարծում եմ՝ իր մոտ առկա է այս իրողության գիտակցությունը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728