2017թ. մարտի 7-ին ծագումով հայ ֆրանսիացի երկու ակտիվիստներ կկանգնեն Նանտերի քրեական դատարանի առաջ՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Մ. Հաքքը Աքիլի դեմ «կանխամտածված բռնություն իրագործելու» մեղադրանքով:
Թուրքական դեսպանատան բողոքներից հետո ակտիվիստներից մեկը մեղադրվել է 2015թ. մարտի 2-ին Ֆրանսիայում թուրք դեսպանի վրա կամիր գույնի հեղուկ լցնելու, իսկ մյուսը նրա արարքը նկարահանելու և սոցցանցերում տարածելու համար:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտի անվան համալսարանում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ:
«Երկու ուսանողների խորհրդանշական արարքը տեղի է ունեցել ֆրանսիական համալսարանում, մի կառույցում, որը չի կարող տեղ հատկացնել պատմությունը կեղծողներին: Դենոնսացիայի այս գործողությունը պետք է կոտրի լռության պատը, որը թելադրվել է Թուրքիայի քաղաքացիներին և ամբողջ աշխարհի հայերին»,-ասվում է «Շարժում» ֆրանսիական խմբավորման հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ