2017 թ. փետրվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեակատարողական հիմնարկներում կասկածելի գնումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Հ․ Չալաբյանի 2016 թ․ հոկտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերնագրով հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Քննչական մարմինը, սակայն, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել: Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը խնդրեց տրամադրել գործի նյութերի պատճենները, և դրանց ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2017 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ