Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Մենք Բաքուն գրավելու նպատակ չունենք». «Ժողովուրդ»

Փետրվար 28,2017 12:01

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է ակտիվացնել դիվերսիոն եւ հարձակողական գործողությունները։ Ինչո՞ւ հիմա, ի՞նչ ուղերձ են ադրբեջանցիների այդ գործողություններն իրենց մեջ պարունակում, եւ, ի վերջո, մինչեւ ե՞րբ ենք շարունակելու պաշտպանվել. «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

– Ադրբեջանը հարձակողական եւ դիվերսիոն գործողություններով, ինչպես նաեւ դիպուկահարների գործադրմամբ վարում է մեզ հյուծելու քաղաքականություն։ Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու պաշտպանվել։

– Ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ, այսինքն՝ մեր նպատակը Բաքուն գրավելը չէ, իսկ ռազմական, ռազմաքաղաքական որոշում կայացնողները հաստատ ինձնից եւ Ձեզնից շատ ավելի լավ ու մանրամասն են տիրապետում իրավիճակին եւ հաշվարկում բոլոր սցենարները։

Համոզված եղեք՝ թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում բոլոր սցենարներն ուշադրությամբ քննարկվում են։

Մենք Բաքուն գրավելու նպատակ չունենք, մեր պայքարը 88 թվականին սկսել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, որպեսզի Արցախի ժողովուրդը չլինի Ադրբեջանի կազմում, եւ մենք հասցնելու ենք մեր միասնական պայքարը հաղթական ավարտի, մի տարի հետո կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, սա է մեր խաչը, եւ մենք պետք է սա կրենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Պանթուրքիզմը որպես պետական քաղաքականություն առկա է այսօր, դժբախտաբար, թե՛ Թուրքիայում եւ թե՛ Ադրբեջանում։ Քանի դեռ մեր երկու հարեւան թուրքական պետությունների ղեկավարները վարում են ոչ թե խաղաղությանը միտված, այլ լարումը եւ սպառնալիքները ավելացնելու քաղաքականություն, մենք պետք է անվտանգության համակարգը ավելացնենք, հզորացնենք, եւ սրանով է նաեւ պայմանավորված եղել, որ ՀՀԿ-ն գնում է ընտրությունների «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, ոչ թե նրա համար, որ անվտանգությունը վատ ենք ապահովել, այլ զուտ այսօր մեր տարածաշրջանում իրադրությունն այնպիսին է, որ անվտանգության մարտահրավերը առաջնային է մեր երկրի համար։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728