Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Janes Intelligence-ի վերլուծաբան. «Դժբախտաբար պատերազմն անխուսափելի է թվում». «168 ժամ»

Փետրվար 28,2017 12:20

«168 ժամ»-ի զրուցակիցն է Janes Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի եւ Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանը

– Ապրիլյան պատերազմին հաջորդած դիվանագիտական ակտիվությունը և այդ ակտիվությունից ակնկալվող համաձայնությունների իրականացման և ընդհանրապես ողջ բանակցային գործընթացը փակուղում է, իրավիճակը շփման գծում բավականին լարված է, օրերս ադրբեջանական կողմը նոր հարձակում նախաձեռնեց, կան տարածաշրջանային և արտատարածաշրջանային նոր զարգացումներ։ Ի՞նչ փուլում է իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ, և ի՞նչ զարգացումներ են սպասվում ինչպես՝ շփման գծում, այնպես էլ՝ բանակցային գործընթացում։

– Բանակցություններ, ըստ էության, չկան։ Միակ էական քննարկումը, որ բանակցությունների ընթացքում եղավ վերջին 12 ամսում, Արևմուտքի կողմից առաջարկված՝ անվտանգության մեխանիզմների ներդրման հարցն էր, ինչն Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ մեռցրին։ Սա հող ստեղծեց նոր պատերազմի համար։ Ադրբեջանը պատրաստվեց հարձակման։ Թե ԼՂ, և թե ՀՀ սահմանների միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն հետախուզական-նախապատրաստական աշխատանքներ է տանում։

– Ներկայումս ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի քաղաքականությունը շփման գծում։

– Դժբախտաբար պատերազմն անխուսափելի է թվում։ Ադրբեջանը մոտ ժամանակներում կփորձի ձեռնարկել ևս մեկ լայնածավալ, բայց կարճաժամկետ հարձակում՝ այս անգամ արդեն օգտագործելով ապրիլյան պատերազմից առած դասերը։ Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ, շփման գծի հարավ-արևելքում։ Չնայած՝ ադրբեջանական ռազմական մարտավարությունը, հնարավոր է, նաև մի շարք անակնկալներ մատուցի ՀՀ և ԼՂ կողմերին։ Հայկական կողմի պաշտպանական տակտիկան և արտաքին քաղաքականությունն անզոր են եղել վերջին մեկ տարում ստիպելու Ալիևին դադարեցնել հյուծման պատերազմը։ Սա չհայտարարված պատերազմի տեսակ է, որի պայմաններում սահմանները մշտական հարձակման տակ են, և ինչն ուղեկցվում է մարդկային զոհերով։

Ժամանակ առ ժամանակ ձեռնարկվում է նաև առավել լայնածավալ հարձակում, ինչպես, օրինակ, 2016-ի ապրիլին, տարածքներ ձեռք բերելու համար։ Այսպես կոչված՝ «սողացող» առաջխաղացումներով Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծում կոնֆլիկտի գոտում՝ ՀՀ-ին պարտադրելով հակամարտության իր համար ցանկալի լուծումը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728