Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների և ՌԴ առևտրային ցանցերի համագործակցության ընդլայնման հարցը

Փետրվար 28,2017 10:54

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:

ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում խոսել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության մասին ՝ ներկայացնելով առկա արդյունքներն ու առաջիկա անելիքները: Մեր երկրի ԵԱՏՄ  անդամակցությունից հետո, Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի հիմնադիր-ղեկավարների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և առկա ընթացակարգային խնդիրների լուծման նպատակով: «Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հետևողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաև ինչը շատ կարևոր է ՝  մատակարար-առևտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին»,-իր ելույթում նշել է Ա. Շաբոյանը:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ ստեղծված «ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի» կիրառումը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս իրավական հիմքի վրա դնել և կանոնակարգել մատակարար-առևտրային ցանց  փոխհարաբերությունները: Օրենսգրքի մշակման ժամանակ ՏՄՊՊՀ-ը հիմքում դրել է տնտեսական բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գործունեությունը՝ կարևորելով ինչպես ներկրմամբ այնպես էլ արտահանմանբ զբաղվող տնտեսվարողների իրավական լիարժեք պաշտպանվածության խնդիրը: Վարքագծի կանոններով հստակ սահմանվել են ապրանքի ձեռքբերման, իրացման, վճարման պայմանները, համագործակցության մեխանիզմները, ամրագրվել են նաև փոխադարձ պարտավորվածություններն ու  նաև  տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները:

Նիստին ներկա   «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)»  ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ինչպես բարձր մակարդակով ներկայացված բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի մշակման , այնպես էլ ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ հիմք դրված համագործակցության համար: Նրանք տեղեկացրել են, որ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող հայկական մի շարք ընկերությունների հետ, որոնք հաջողությամբ արտահանում և իրացնում են իրենց արտադրանքը ՌԴ խոշոր առևտրային ցանցերում և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցության շրջանակները:

Հանդիսանալով ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ՝ Ա. Շաբոյանը մասնակցել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ընթացքում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքներն ու 2017 թվականի ծրագրերը: Քննարկվել են նաև համատեղ ուսումնասիրությունների ընթացքը՝ կաթնամթերքի, ծխախոտի, ավիափոխադրումների,  դեղորայքի և այլ  շուկաներում:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728