Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եվրոպական թղթերը. «Ժամանակ»

Փետրվար 28,2017 10:49

Երեկ տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր համաձայնագրի շուրջ և այն կստորագրվի մայիսին: Այս տեղեկությունը տարածվել է Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցին զուգահեռ, որը տեղի է ունենում փետրվարի 26-ից 28-ը և որի ընթացքում Սարգսյանը հանդիպելու է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության, բարձրաստիճան դիվանագետների հետ: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունն ընթացել է ավելի քան մեկ տարի, իսկ մինչ այդ էլ կողմերը մոտ երկու տարի փորձում էին գալ բանակցային ելման դիրքի, այն բանից հետո, երբ 2013 թվականի սեպտեմբերին տապալվեց Ասոցացման համաձայնագիրը՝ Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու որոշման պատճառով: Ընդ որում, այդ որոշումը կայացվեց հանկարծակի, մեկ գիշերվա ընթացքում, ինչպես հետագայում խոստովանել էր հենց ինքը Սերժ Սարգսյանը:

Մինչև մայիսը կան դեռևս 60-ից ավելի գիշերներ, հետևաբար, առնվազն 60 և ավելի անգամ կա վտանգ, որ կարող է տեղի ունենալ Հայաստան-ԵՄ փաստաթղթի նոր տապալում, թեև թվում է, որ ներկայիս փաստաթուղթը իր ծավալներով և ընդգրկող շրջանակներով անհամեմատ ավելի նեղ է, քան Ասոցացման համաձայնագիրը: Այնուհանդերձ, Հայաստանի ղեկավարության քայլերի անկանխատեսելիության հիմքերը ավելի շատ են, քան հակառակը: Համենայնդեպս պետք չէ բացառել, որ Բրյուսել այցը «զարդարելու» և խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպական «կապիտալ» կուտակելու համար Սերժ Սարգսյանը գնացել է համաձայնագրի շուրջ վճռական պայմանավորվածության, ինչը սակայն կարող է հոդս ցնդել խորհրդարանական ընտրություններից հետո: Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նախադեպերը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր մակարդակի հարցում հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել այն դեպքում միայն, երբ համաձայնագիրը ի վերջո ստորագրված կլինի: Սակայն, այստեղ երևի թե անհրաժեշտ է արձանագրել մի կարևոր հանգամանք:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարը փաստաթղթերով չէ, որ պայմանավորված է: Իհարկե, դրանք, հատկապես շրջանակային համաձայնագիրը, ունեն շատ կարևոր նշանակություն: Հայաստանի համար խիստ կարևոր ռազմա-քաղաքական նշանակություն պետք է ունենար նաև Ասոցացման համաձայնագիրը, եթե այն չտապալվեր և չբերեր Հայաստանի միջազգային վարկի էական անկման, ինչից անկասկած օգտվեց նաև Ադրբեջանը: Սակայն, փաստաթղթերն ի վերջո իրականության մի մասն են միայն, մի փոքր մասը, քանի որ իրականությունը շատ ավելի բազմազան է, բազմաշերտ և պայմանավորված է շատ ավելի խորքային հանգամանքներից ու նրբերանգներից: Ըստ այդմ, փաստաթղթերը մի կողմից կարող են լինել, բայց չդառնալ կյանք, չդառնալ գործ, իսկ մյուս կողմից՝ կարող են լինել գործեր, գործընթացներ իրական կյանքում, որոնք «փաստաթղթավորված» չեն, սակայն իրականում Հայաստան-Եվրամիություն հարաբերության ընդգրկուն խորացման հարցում կարող են ունենալ ահռելի նշանակություն և ազդեցություն:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728