Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալը բացում է փակագծերը (Տեսանյութ)

Փետրվար 28,2017 10:45

Կիրակնօրյա «Ռ-էվոլյուցիա» հաղորդման հյուր՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ ու մեկնաբանություններ արեց։ Օֆշորային սկանդալի, «Քեթրին» ընկերության եւ հանրությանը հետաքրքրող այլ հարցերի պարզաբանումների շարքում, կարծում ենք, ուշադրության ոչ պակաս արժանի էր հետեւյալ դիտարկումը. «Իրականում մենք ավելի շատ խոսում ենք, քան գործում։ Ժամանակն է խոսքից անցնել գործի»։ Արտահայտությունն այս տարիներ շարունակ լսում ենք՝ հիմնականում այն ուժերի կամ գործիչների շուրթերից, որոնք փորձում են (փորձել են) այլընտրանք ներկայանալ գործող իշխանությանը։ Եվ հիմա «ներքին եւ արտաքին մարտահրավերները զսպելու համար» ամպագոռգոռ խոսքերի փոխարեն 24-ժամյա ռեժիմով աշխատելու կարեւորությունն ընդգծում է քաղաքական մեծամասնության շարքերը վերջերս համալրած գործիչը։ Միհրան Պողոսյանի դիտարկումը դժվար թե վերացական լինի։ Նա երկար տարիներ ղեկավարել է Հարկադիր կատարման ծառայությունը եւ հրաշալի պատկերացնում է տարաբնույթ խնդիրների շարունակական լինելու պատճառները։

Իրականում մեզանում «ճառ ասողների» պակաս չկա։ Նրանք ամենուր են։ Իշխանություն եւ ընդդիմություն, աշխատանք ունեցողներ եւ գործազուրկներ… Բոլորը ճոռոմ խոսում են, իսկ խնդիրները՝ խորանում։

Մենք իրականում այսօր կարիք ունենք սեփական ուժերին հավատացող, գործ անող տեսակի։ Հակառակ դեպքում վերջնականապես վերածվելու ենք կորսված հնարավորությունների երկրի՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով։

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728