Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Քիչ թե շատ քաղաքական բովանդակությամբ առայժմ հանդես է գալիս իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն». «Հրապարակ»

Փետրվար 28,2017 10:41
David Shahnazaryan

ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը դուրս մնաց նախընտրական պայքարից, բայց շարունակում է ակտիվորեն վերլուծել իրավիճակը։

– Դուք Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ՀՀ գալիք ԱԺ-ն լինելու է ՌԴ Պետդումայի կրկնօրինակը։ Բայց այժմ ԱԺ մուտք գործելու հայտ են ներկայացրել նաեւ պրոարեւմտյան կողմնորոշման քաղաքական ուժեր՝ «Ելքը», «Ազատ դեմոկրատները»։

– Կարճ պատասխանեմ՝ ընտրություններին մասնակցող միավորներում չկան հստակ արեւմտամետ ուժեր, ինչպես նաեւ չկա գաղափարական եւ ոչ էլ ընդգծված քաղաքական պայքար։ Դաշինք կազմելու, միասին հանդես գալու նպատակով միմյանց հետ բանակցային գործընթացում էին իրարամերժ գաղափարախոսություն եւ արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող կուսակցություններ ու գործիչներ։

Եթե խոսենք քաղաքական բովանդակության մասին, ապա քիչ թե շատ քաղաքական բովանդակությամբ առայժմ հանդես է գալիս իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն (գիտեմ, որ շատերին այս գնահատականը, մեղմ ասած, դուր չի գալու, բայց դա փաստ է)։ Իսկ բարոյական առումով բոլոր մրցակիցների հանդեպ ակնհայտ առավելություն ունի «Ելք» դաշինքը։ Որքանով կհաջողվի նրանց զարգացնել նաեւ քաղաքական բաղադրիչ՝ կտեսնենք։

Նույն Արցախի հիմնահարցի առումով ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր միավորներից առայժմ միայն երկուսն են, որ ունեն հստակ դիրքորոշում. դրանք Հանրապետական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսն են՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում նրանց դիրքորոշումներին։ Իսկ ընտրությունների արդյունքները բավական կանխատեսելի են, համենայնդեպս՝ ինձ համար։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728