Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը սկսել են զուգահեռաբար հանդես գալ նաւ պրոֆեսիոնալ ռինգում: Մեր երկու բռնցքամարտիկները Վորոնեժում մասնակցել են պրոֆեսիոնալ մենամարտի եւ ժամանակից շուտ հաղթանակ տոնել:
Արամն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցի մարտավկաներին հրաժարվել մարտը շարունակելուց, իսկ Նարեկը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ