Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության մրցումների արդյունքները

Փետրվար 27,2017 23:53

Մրցումը նախաձեռնել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որի նպատակը հրաձգության նկատմամբ հետաքրքրության, դրա մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման  ունակությունների բարձրացումն է նաեւ գերատեսչությունների աշխատակիցների շրջանում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ողջունելով աչքի ընկած մասնակիցներին՝ նշեց, որ նախարարությունը  ստեղծման օրվանից  կարեւորություն է տալիս առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի արմատավորմանն ու զարգացմանը հասարակության բոլոր խավերում եւ մինչեւ 2016 թվականը պետական բյուջեով իրականացնում էր մարզական-մասսայական յոթ միջոցառումներ՝ ՀՀ նախագահի մրցանակի համար Լավագույն մարզական ընտանիք՝ Նախազորակոչային տարիքի ռազմամարզական խաղեր, Մարզական փառատոն եւ այլ տարբեր մրցույթներ, որոնց այս տարի ավելանալու են եւս յոթը, որոնցից մեկը արդեն կայացավ:

Փոխնախարարի խոսքերով, այս մրցույթում պարտվողներ չեղան, բոլորը հաղթող են, քանի որ ինքն անձամբ խիստ կարեւորում է հրաձգության անհրաժեշտությունը, հատկապես պետական գերատեսչությունների աշխատակիցների շրջանում: Խաչիկ Ասրյանը հատուկ շեշտեց, որ պարգեւատրման արարողությանը մասնակցող բոլոր ներկաները եւ ամբողջ ժողովուրդը  քաջ գիտակցում է շուրջ 25 տարի չհայտարարված պատերազմում իր ներդրումը եւ անմիջական մասնակցությունը ցուցաբերելը Հայաստանի անվտանգությանը եւ Ազգային բանակի անընդհատ հզորացմանը եւ յուրաքանչյուր քաղաքացու՝ մարտական զենքին տիրապետելը այդ գործընթացի կարեւոր բաղադրիչ է:

Մարտական ատրճանակով 25 մետր հեռավորությունից մրցույթի անհատական պայքարում հաղթել եւ մրցանակային տեղ զբաղեցրել են:

Կանայք: 1. Սոնա Գրիգորյան (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն), 2. Լիլիթ Թումանյան (ՀՀ հանրային ռադիո), 3. Աննա Գրիգորյան (ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ):

Տղամարդիկ: 1. Արտաշես Առաքելյան (ՀՀ մշակույթի նախարարություն), 2. Արման Սաղաթելյան (ՀՀ հանրային ռադիո), 3. Արշակ Մարտիրոսյան (ՀՀ գլխավոր դատախազություն):

Խաչիկ Ասրյանը հաղթողներին պարգեւատրեց օդամղիչ հրացանով, իսկ մրցանակակիրներին՝ գավաթով, հավաստագրով եւ մարզահագուստով: Խրախուսական հուշանվերների արժանացան նաեւ 4-10-րդ տեղեր զբաղեցնողները:

Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, երկրորդը՝ ՀՀ գլխավոր դատախազությունն էր, երրորդը՝ ՀՀ հանրային ռադիոն: Նրանց հանձնվեցին գավաթներ եւ հավաստագրեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ msy.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728