Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթի ջարդերի մասին խոսելը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարող է հիմնախնդրի լուծման բանալի դառնալ». Հրայր Ուլուբաբյան

Փետրվար 27,2017 20:40

Փետրվարի 27-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ, հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ, առաջին շաբաթվա միտինգների կազմակերպիչներից Հրայր Ուլուբաբյանը, որը լրագրողների հետ խոսեց «Սումգայիթի ջարդեր. Ցեղասպանության շարունակություն: Հարցի բարձրացումը՝ որպես Արցախի հիմնախնդրի լուծման բանալի» թեմայով:

Հրայր Ուլուբաբյանն ասաց, որ Սումգայիթի ջարդերը ցեղասպանության շղթայի մեջ ուղղակի մի օղակ են ու որ դրա մասին խոսելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարող է հիմնախնդրի լուծման բանալի դառնալ:

«Սումգայիթի մասին չի խոսվում, հարցը չեն բարձրացնում ու միջազգային մակարդակի հասցնում, մինչդեռ ես ունեմ բավական ապացույցներ դրա իրական լինելն ապացուցելու համար: Այսքան տարիներ են անցել, բայց ոչ մի փոփոխություն չկա այս խնդրի լուծման հարցում», -ասաց Հրայր Ուլուբաբյանը:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728