Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կինն ամուսնու թմրանյութը հանձնել է ոստիկանություն

Փետրվար 27,2017 19:40

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ Սուրեն Եդիգարովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2016թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դովեղ գյուղի վարչական տարածքի «Աղբանոց» կոչվող տեղանքից վայրի աճած կանեփի թփերից ծխելու, ինչպես նաեւ կաթի մեջ եփելու, այն քամելու եւ խմելու միջոցով իր օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի, հավաքել է վայրի աճած վայրի կանեփի տերեւներ:

Նա դրանց մի մասը օգտագործել է, իսկ 1.12 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը պահել է իրենց տանը: Ս. Եդիգարովի կինը այդ թմրանյութը 2017թ. հունվարի 7-ին կամովին ներկայացրել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Ս. Եդիգարովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 198 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը»): Սույն հոդվածով բնութագրված արարքը պատժվում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն այսօր` փետրվարի 27-ին վճռել է Ս. Եդիգարովին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նրան դատապարտել 1 տարվա պայմանական ազատազրկման, նշանակելով 1 տարվա փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728