Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործող ԸՕ պայմաններում ընտրական ավանդական մեքենայությունները պրակտիկորեն չեն կարող գոյություն ունենալ

Փետրվար 27,2017 19:20

 Այսօր մեկնարկած խորհրդարանի վերջին քառօրյայում նախընտրական տրամադրություններն իրենց լիուլի զգացնել տվեցին: Օրակարգի հաստատման ժամանակ հնչեցին բազմաթիվ ելույթներ՝ բուն օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող, մասնավորապես՝ քննադատություններ ընտրական օրենսգրքի բացերի , նախընտրական «կեղտոտ» տեխնոլոգիաների կիրառման և այլնի շուրջ: Հիմնավորվա՞ծ էին արդյոք ընդդիմադիր ուժերի հնչեցրած մեղադրանքները՝ հարցով դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

– Այն մասին, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ իրավիճակ է փոխվել, բազմիցս է խոսվել, հիմա արդեն պրակտիկայում մենք դա տեսնում ենք: Ընտրական օրենսգիրքը վերացրել է մինչ այս հայտնի, հնարավոր խախտումների հիմքերը՝ այդ թվում՝ կրկնաքվեարկությունների, լցոնումների, մեռյալ հոգիների հետ կապված, այսինքն՝ մի մեծ շերտ ընտրական մեքենայությունների, որոնք տարբեր ժամանակներում կիրառվել են , ընդ որում՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից: Գործող Ընտրական օրենսգրքի պայմաններում դրանք պրակտիկորեն չեն կարող գոյություն ունենալ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ, որպես հնարավոր խախտումների տեսակ, այլևս մնացել են միայն վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքը:

Այդ հանգամանքը կատալիզատոր է դարձել, որպեսզի աղմուկ բարձրացվի մնացած հնարավոր խախտումների տեսակների ՝ վարչական ռեսուրսի օգտագործման , ձայներ գնելու կամ կաշառելու վերաբերյալ: Ըստ էության, կարող ենք ասել, այս ընտրությունները ստվերելու, սևացնելու այլ թեմա այլևս չի մնացել: Ձեզ չի՞ զարմացնում, օրինակ, ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրակաշառքի մասին այս ակտիվ խոսակցությունները: Բոլորը բարձրաձայնում են խախտումների մասին՝ «ինչ-որ մեկից լսելով»:

Ընտրություններից 40-50 օր առաջ արդեն աղմուկ են բարձրացրել և թվեր են ուռճացնում: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ընտրակաշառքը քրեորեն պատժելի հանցագործություն է, բնական է՝ և՛կաշառք տվողը, և՛ վերցնողը ձգտում են , որ այդ ամենը գաղտնի մնա, չբացահայտվի: Հետևաբար, անտրամաբանական է ընտրություններից մեկ ու կես ամիս առաջ բացահայտ հայտարարություններ անել ապագա հանցագործության մասին: Կարծում եմ, սա ոչ այլ ինչ է, քան ընտրությունները ստվերելու փորձ:

-Այսօր նախընտրական արատավոր երևույթների թվում քննարկվում է նաև մարդկանց ցուցակագրումը, գրանցման վայրի տեղաշարժի և վերահասցեավորման խնդիրը: Սրանք ևս բացառո՞ւմ եք:

Այդ խնդիրները ևս Ընտրական օրենսգրքով լուծված են և դրա կարիքը, բնավ, չկա, որովհետև Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ ընտրողը կարողանա քվեարկել կա՛մ այնտեղ, որտեղ գրանցված է, կա՛մ այն հասցեում, որտեղ այդ պահին գտնվում է: Այսինքն՝ տեղաշարժի անհրաժեշտություն ևս չկա, և դա բոլորը շատ լավ գիտակցում են: Իմ կարծիքով, սա բացառապես շահարկումների դաշտից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728