Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

Փետրվար 27,2017 17:57

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

2016թ. նոյեմբերի 3-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալից հաղորդում է ստացվել առ այն, որ 2015-2016 թվականներին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետն իրենից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել և ստացել՝  երկարատև տեսակցություններ տրամադրելու համար, ևս 500 ԱՄՆ դոլար է պահանջել՝ տեխնիկատնտեսական բաժնում աշխատանքի տեղավորելու համար։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում չեն հիմնավորվել դատապարտյալի կողմից մատնանշված հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նրա կողմից տրամադրված տեղեկությունների կեղծ լինելու, սուտ մատնություն կատարելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դատապարտյալը սուտ մատնություն է կատարել և ՔԿՀ պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ  մեղադրել՝  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր խուցը պարբերաբար խուզարկելու և իրեն տեխնիկատնտեսական մասում աշխատանք չտրամադրելու պատճառով  վրեժխնդիր լինելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728