ԿԸՀ այսօրվա նիստում սահմանվեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության նպատակով «Հանրային հեռուստաընկերությամբ» եւ «Հանրային ռադիոյով» մարտի 5-31-ը տրվող անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը:
Սահմանվեց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» տրամադրելու է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի եթերաժամանակ՝ ժամը 19:00-ից սկսած: Քարոզարշավի ժամանակահատվածը բաժանված է երեք մասի.
-Մարտի 5-19-ը՝ օրական 2 անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ,
-Մարտի 20-25-ը՝ օրական 2 րոպե անվճար եւ մինչեւ 6 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ,
Կարդացեք նաև
-Մարտի 26-31-ը՝ օրական 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ:
Ինչ վերաբերում է «Հանրային ռադիո»-ին, ապա վերջինս տրամադրում է 20 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ՝ սկսած ժամը 13:30-ից եւ 21:40-ից:
Այս դեպքում էլ քարոզարշավի ժամանակահատվածը բաժանված է երեք մասի.
-Մարտի 5-22-ը՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3 րոպե վճարովի եթերաժամ,
-Մարտի 23-25-ը օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ,
-Մարտի 26-31-ը՝ օրական 2 անգամ՝ 3 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
Նիստի ընթացքում վիճակահանությամբ որոշվեց նաեւ նշյալ եթերաժամերը կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին տրամադրելու հերթականությունը՝ յուրաքանչյուր օրվա համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ