Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Բանակին հնարավոր չի ուղղորդել

Փետրվար 27,2017 17:51

Ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ սահմաններում այս լարված շրջանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, եւ զբաղվում է քարոզչությամբ: Խորհրդարանում լրագրողների այս հարցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համար… Վերջին հաշվով պետք է մտածեք հետևյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է և այստեղ խնդիրը չի վերաբերում` ով է առաջինը, ով վերջինը: Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը:

Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետև հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց լրագրողների այն մտավախությունների, որ այդպիսով բանակին հնարավոր կլինի ուղղորդել: Ըստ նրա, ընտրական համակարգն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարող բանակին ուղղորդել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ այսպիսի պատերազմական վիճակում խելացի բա՞ն կը լինի վարչակարգ փոխել…

    Այս վիճակում ծնած-մեծցած են մեծաթիւ երիտարարդ լրագրողներ, իրենց համար «նորմալ» բան կը թվի այդ վիճակը, եւ ուրեմն այս նյութերի հետ ալ վարվում են որպէս սովորական, ընթացիկ նյութեր:

    Իսկապէս չէք անդրադառնում կացության:

    Հարյուր անգամ ըսվեցաւ թէ ընտրությունների պատճառով թշնամին շատ հաւանաբար կատարելու է հարձակումներ: Տրամաբանական եւ լուրջ մտահոգություն է սա: Ուշղղակիօրէն կամ անուղղակիօրէն բանակի մասին ոչ մի լրագրողական հարցազրոյց պէտք չէ տեղի ունենա, գոնէ մինչեւ ընտրության ավարտը: Թէ ոչ, թէկուզ անգիտակցաբար… ցանկանում էք որ պատերազմ լինի, որպէսզի հետաքրքիր նյութ լինի հաղորդելու…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728