Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ճանապարհային երթեւեկության ոլորտում խախտումների համար քաղաքացիների վարչական բեռի թեթեւացումը:
Վարդան Եղիազարյանն ասաց, որ առաջարկվում է վերացնել ճանապարհային երթեւեկության խախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 եւ 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը:
Տուգանքները գանձելու առավել պարզ եւ արդյունավետ համակարգ են ուզում դարձնել:
Փոխոստիկանապետը նշեց, որ 2015-ին, օրինակ, 394 հազար 213 արձանագրություն է կազմվել, 2016-ին՝ 459 հազար 263 դրամ: Դրանցով բավականին մեծ գումարներ են գանձվել՝ որպես տույժ, տարեկան մոտ 1 մլրդ դրամի չափով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ